Facebook-ը հնարավորություն կտա օգտատերերին ջնջել ուղարկած հաղորդագրությունները![]() 7 ապրիլի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում նախատեսվում է նոր կոճակ ներմուծել՝ Unsend, բոլոր օգտատերերի հաղորդագրությունների համար: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: Ըստ նրա, այն օգտատերերը, որոնք օգտվում են գաղտնի հաղորդագրություններից մեսենջերի կոդավորված տարբերակում, կարող են թայմեր՝ հաշվիչ, դնել և հաղորդագրությունները ավտոմատ կերպով կհեռացվեն նշված ժամանակահատվածից հետո, գրում է Lenta.ru-ն TechCrunch-ի վրա հղումով: Զրուցակիցը պարզաբանել է, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել հաղորդագրություններ հեռացնելու գործառույթը, դա մի քանի ամիս կպահանջի: Ապրիլի 6-ին Facebook-ը հայտնեց, որ հեռացրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաղորդագրություններն օգտատերերի հետ նամակագրությունից մեսենջերում՝ կորպորատիվ անվտանգության նկատառումներով: Շարքային օգտատերերը կարող են հեռացնել իրենց հաղորդագրությունները նամակագրությունից, սակայն միևնույն է դրանք մնում են չաթի մյուս մասնակիցների մոտ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |