«Իմ քայլի» անդամները հասել են Երևան. Շարժվում են դեպի Ազատության հրապարակ

«Իմ քայլի»  անդամները հասել են Երևան. Շարժվում են դեպի Ազատության հրապարակ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները հասել են Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից այժմ Ազատության պողոտայովշարժվում են դեպի Ազատության հրապարակ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ազատության հրապարակում ապրիլի 13-ից 17-ը ներառյալ ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ կկազմակերպի՝ ըննդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---