Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմզենքի կիրառման մասին գաղտնի զեկույցը

Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմզենքի կիրառման մասին գաղտնի զեկույցը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմզենքի կիրառման մասին գաղտնի զեկույցը, որն ապացուցում է, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ուսումնասիրել են քիմզենքի ենթադրյալ կիրառման վայրից ստացած վկայությունները, ֆոտո և տեսանյութերը: Ըստ նրանց, այդ ամենն ապացուցում է, որ քիմիական գրոհ իրոք եղել է, գրում է Lenta.ru-ն:

Ինչպես ասվում է փաստաթղթում, Ֆրանսիան չունի ապացույցներ, որ Գուտայի ընդդիմադիր ուժերին հասանելի է քիմիական զենքը: Բացի այդ, ըստ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների մասնագետների, պաշտոնական Դամասկոսի մոտ, հավանաբար, մնացել են քիմզենքի որոշ պաշարներ, այդ թվում՝ իպրիտի և զարինի:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---