Ռուստամյան. Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակում

Ռուստամյան. Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակում

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում փողոցների փակ լինելը չի խանգարել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հասնել Ազգային ժողով։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուստամյանն ասել է, որ ինքը, չնայած երթևեկության կաթվածահար վիճակին, հեշտությամբ է հասել աշխատանքի։

«Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատել։ Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակում։ Եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է», - ասել է Ռուստամյանը, հայտնում է Aysor.am-ը։

Վերջինս ընդգծել է, որ ընդդիմության այս քայլերին իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ Ռուստամյանը կոչ է արել ոստիկանությանը զուսպ գտնվել։

«Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, որոնք, ի վերջո, բացվել են։ Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողություններ են, որոնք հանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանության կողմից», - հավելել է նա՝ ընդգծելով, որ որևէ երկրում նման գործողությունները չեն կարող օրինական համարվել։

«Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է զուսպ մտնել ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել։ Ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ», - ասել է նա։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն, Ռուստամյանը նրանց կոչ է արել «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով չշարժվել, քանի որ դա միշտ վատ հետևանքների է բերում:

Իրադարձությունների զարգացումը թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---