Քաղաքապետարանի կոչը՝ զերծ մնալ գույքը կամայական տեղաշարժելուց և վնասելուց

Քաղաքապետարանի կոչը՝ զերծ մնալ գույքը կամայական տեղաշարժելուց և վնասելուց

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը վերջին օրերին քաղաքում ընթացող հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց:

«Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ քաղաքապետարանի հայտարարության, միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել երևանցիներից այն մասին, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել է Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։ Ցուցարարները փակել են նաև Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը, կենտրոնի այլ փողոցներ ու խաչմերուկներ։ Մյասնիկյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։

Իրադարձությունների զարգացումը թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---