Մաշտոցի պողոտայում բախումներից հետո 7 հոգի է բերման ենթարկվել, քրգործ է հարուցվել

Մաշտոցի պողոտայում բախումներից հետո 7 հոգի է բերման ենթարկվել, քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net -

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ 7 հոգի է բերման ենթարկվել։

Այս մասին է PanARMENIAN.Net ին հայտնել ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել՝ նշելով, որ քրգործ է հարուցված, որը նախաքննական մարմնի տիրույթում է գտնվում։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիրների ցույցի և երթի ավարտից հետո, Մաշտոցի փողոցում մի քանի անհայտ երիտասարդներ սկսել են ջարդել լուսափորներն ու գովազդային վահանակները, հայհոյել վարորդներին ու քարեր նետել ոստիկանների մեքենաների վրա։ Տուժել է մի քանի քաղաքացի։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---