Երթը հասել է Մաշտոցի պողոտա (Թարմացվող)![]() 21 ապրիլի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել են Ավան: 17:30 Երթի մասնակիցներն Ամիրյան փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը: 17:09 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարաները հասել են Մաշտոցի պողոտա: Այստեղ կհանդիպեն ցուցարարների երկու խումբը: 16:23 Ոստիկանները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտան մեքենայով արգելափակած կին վարորդին: 16:08Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը: Նրանք միանում են բողոքի ակցիաներին: 15:37Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև մեկնարկել է հայ համայնքի բողոքի ակցիան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: 15:35 Ոստիկանները վահաններով հրում են ցուցարարների պատնեշը Մաշտոցի պողոտայում: Նրանք հրելով փորձում են ազատել պողոտան: 15:23 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները Ավանից հասել են Մյասիկյան պողոտայի սկզբնամաս: Այստեղ մեկ բեռնատար է կանգնած: 15:21 Ցուցարարները պատնեշ են կազմել Աբովյան-Թումանյան խաչմերուկում: Այն արգելափակված է: 15:03 Խաչմերուկը մեքենաներով արգելափակված է: Ոստիկանները փակել են Բաղրամյանը նաև Պռոշյանի խաչմերուկից: 14:56 Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտա-Պուշկին խաչմերուկում: Այն արգելափակած ցուցարարներին բերման են ենթարկում: 14:52 «Ազատության» ռադիոկայանի թղթակցի հանդեպ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել՝ հարվածել են նրա դեմքին և փորձել են խլել տեսախցիկը: Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել: Լրագրողը լուսաբանում էր Երևան-Արտաշատ մայրուղու իրադարձությունները: 14:44 Արտաշատ-Երևան մայրուղու վրա իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկաններն արգելափակել են քաղաքի մայրաքաղաքը ավտոերթ իրականոցնող վարորդներին: Նրանք փորձում են ավտոքարշակով հեռացնել ավտոերթի մասնակից՝ Նոր Կյանք գյուղի գյուղապետԳարիկ Սարգսյանի ավտոմեքենան: 14:35Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 21-ի առավոտից բերման է ենթարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարներին Երևանի փողոցներից: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ոստիկանությունում, ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ցույցի 62 մասնակից: Իսկ ցուցարաների մի մասը, որոնց թվում են նաև գործադուլ անող «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները, Ֆրանսիայի հրապարակում են: Առավոտյան բողոքի ակցիային են միացել նաև Էջմիածին քաղաքի բնակիչները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |