Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի գտնվելու վայրի մասին. Հարցը տվեք իրավապահներին

Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի գտնվելու վայրի մասին. Հարցը տվեք իրավապահներին

PanARMENIAN.Net - Հավաքներին դպրոցականների ներգրավումը կարմիր գիծ է: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ըստ նրա, դրա մեջ մի քանի խնդիր կա՝ առաջինը՝ ֆիզիկական անվտանագության, և երկրորդը՝ գաղափարական-բարոյական մակարդակը:

Անդրադառնալով բանակի ներգրավվածությանը Հայաստանում ծավալվող իրադարձություններին, Սարգսյանն ասել է, որ ԶՈւ ներգրավածությունը ՀՀ օրենսդրությամբ է կարգավորվում:

«Հստակ կա այն եզրագիծը, երբ կարող է բանակը ներգրավվել՝ միայն արտակարգ իրավիճակի պարագայում», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ իշխանության մեջ ոչ ոք չի ուզում բանը հասնի դրան:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ քսանչորս ժամ անց ձերբակալված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին ոչ հարազատները, և ոչ էլ փաստաբանը տեղեկություններ չեն կարողանում ստանալ, Սարգսյանը պատասխանել է, որ ինքը կուսակցական է, և այդ հարցը՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով պետք է հղել իրավապահ մարմիններին՝ դատախազությանը և այլն:

«Պատճառն (բանակցությունների տապալման-խմբ.) այն էր, որ ցանկություն չկար պայմանավորվելու իսկզբանե: Տեսախցիկների առջև լուծում գտնելն ավելի բարդ է, քան դրանց առջև միավորներ հավաքելը, կարծում եմ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր», - ասել է Սարգսյանը:

Նա ասել է, որ վստահ է «այս իրադարձությունները, այս ընդվզումը մեր հասարակության մի հատվածի բերելու են նրան, որ թիմը շարունակի բարելավվել ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ պետական կառավարման համակարգում:

«Դա մշտական գործընթաց է, և ասեմ, որ երկրի վարչապետն այդ գործընթացի կրողն է», - ասել է նա:

Անդրադառնալով պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում հակառակորդի ակտիվության մասին հայտարարությանը և տեսանյութին, ասել է, որ Ադրբեջանի համար ՀՀ-ում ներքաղաքական իրադրությունը, բնակաբար, լավ հնարավորություն է՝ ռազմական դրությունը սրելու համար:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ես ինչպե՞ս կերևամ, ու բոլոր պատասխանատուները, եթե փորձենք հին կադրերը նորի տեղ ցույց տալ: Մենք պարտավոր էինք իրազեկել հասարակությանը, որ նման իրավիճակ կա: Մենք մեր հասարակությանը վախեցնելու որևէ ցանկություն չունենք: Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր բանակը, մեր ԶՈւ-ն լիարժեք մարտունակ են ու պատրաստ ցանկացած խնդիր կատարելու՝ ըստ անհրաժեշտության: Մենք ուզում ենք մեր հասարակության հետ ազնիվ լինել», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---