Սերժ Սարգսյան. Որևէ բիծ Ապրիլի 24-ի օրվա վրա չպետք է լինի![]() 23 ապրիլի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ես կարծում եմ, որ ոչ միայն մեզնից յուրաքանչյուրը, այլ յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ բիծ Ապրիլի 24-ի օրվա վրա, ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես երբեք չլինի: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ օրը կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր սրբադասված հայրենակիցների հիշատակին», - ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |