Տորոնտոյում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 10 զոհ կա. Վարորդը հայ էր24 ապրիլի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին կանադական Տորոնտոյում բեռնախցիկով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների: Այդ մասին հայտնել է տեղական ոստիկանությունը Twitter-ի իր միկրոբլոգում: Միջադեպը տեղի է ունեցել կենտրոնին հարող թաղամասում՝ ավտոմեքենան մայթ է բարձրացել: Ըստ ոստիկանության տվյալների, 10 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, 5-ի վիճակը կրիտիկական է, հայտնում է Deutsche Welle-ն: Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ վարորդը ձերբակալվել է, այլ կասկածյալներ չկան: Ըստ CBC-ի, կասկածյալը, որի անձը հաստատվում է, կապ չունի որևէ ահաբեկչական խմբավորման հետ: Կասկածյալը 25-ամյա Ալեքս Մինասյանն է Տորոնտոյի արվարձան Ռիչմոնդ-Հիլլից, նախկինում ոստիկանությունում հաշվառված չի եղել: Ըստ իրավապահների, նա միտումնավոր է ավտոմեքենան ուղղել մարդկանց վրա: Այնուամենայնիվ, հանրային անվտանգության նախարար Ռալֆ Գուդեյլը հայտարարել է, որ այդ «մասնավոր պատահարի» պատճառով, երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք չկա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |