ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ25 ապրիլի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել»: Նա նշել է, որ այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը: «Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին: Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են: Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև»: «Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»,-ասել է նա: Ապրիլի 24-ին պարզ դարձավ, որ Փաշինյանի ու Կարապետյանի պլանավորված բանակցությունները տապալվել են։ Իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |