ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից![]() 25 ապրիլի 2018 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն դադարեցնում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը՝ «հաշվի առնելով առկա իրավիճակը»։ Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ «Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակում», - նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձևավորած կառավարության մշակած՝ պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի «լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, հաղթահարել քաղաքական ճգնաժամը, հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը, լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |