Ոստիկանապետ. Մի փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն![]() 25 ապրիլի 2018 - 20:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ուղերձ է հղել, որտեղ ասել է, որ ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը. «Իսկ բանակ ու ոստիկանություն կառուցելու համար ամեն ինչ ենք տվել»։ «Չեմ ցանկանում գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից: Այս պահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը: Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաև բանակը տրոհելու փորձերից: Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող», - ասել է Գասպարյանը։ Նա սթափվելու կոչ է արել. «Դիմում եմ բոլորին: Սթափվեք, տղե´րք: Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին: Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց և համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |