Շարմազանով. ՀՀԿ-ն բանակցելու մանդատը տվել է Կարեն Կարապետյանին![]() 26 ապրիլի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության հետ բանակցությունների համար ՀՀԿ-ի լիազորված անձը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է: Այս մասին «Ազատության» ուղիղ եթերում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նա ունի թիմի լիարժեք աջակցությունը: Ըստ ՀՀԿ խոսնակի, կուսակցությունն ինչպիսի որոշում էլ կայացնի, հիմքում կլինի ՀՀ-ի ներքին անվտանգությունը և կայունությունը: «Բանակցություններ կարող են մեկնարկել ցանկացած պահի: Երկու ընդդիմադիր գործչի միջև տետ-ա-տետ բանակցություններ են եղել [Փաշինյան-Ծառուկյան]: Եթե դա հնարավոր է, ինչու հնարավոր չեն տետ-ա-տետ բանակցություններ իշխանության ու ընդդիմության միջև», - ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ այս պահին ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |