Կարապետյանը հրաժարվել է բանակցել. «Փաշինյանի հրավերը նախորդից չի տարբերվում»![]() 27 ապրիլի 2018 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Կարեն Կարապետյանի «պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ»: Նա ասել է՝ բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային», - նշվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ ըստ Կարապետյանի, Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին: Ավելի վաղ, Փաշինյանի ու Կարապետյանի պլանավորված բանակցությունները տապալվել էին։ Իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |