27 ապրիլի 2018 - 12:21 AMT
Փաշինյան․Պատգամավորների հեռախոսահամարները կարող են հրապարակվել, որ մարդիկ ճշտեն քվեարկության մասին դիրքորոշումը

«Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն դեռևս չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետ ընտրելու հարցի շուրջ, ասել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» հյուրանոցում Կարեն Կարապետյանի հետ չկայացած բանակցությունները փոխարինած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ակնկալում եմ, որ ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը հստակ հայտարարեն, ինչպես են քվեարկելու», - ասել է նա։

Պատասխանելով հարցին այն մասին, որ վարչապետ ընտրվելու համար,միևնույն է, անհրաժեշտ են ՀՀԿ-ականների ձայներ, նա ակնարկել է պատգամավորների հասցեների ու հեռախոսների հրապարակայնացման հնարավորության մասին։

«Կարծում եմ՝ իմաստ ունի բոլոր ԱԺ պատգամավորների հեռախոսները հրապարակվեն ու քաղաքացիները փորձեն իրենց պատգամավորների հետ կապ հաստատեն և նրանց ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Հույս ունեմ, այսօրվա-վաղվա ընթացքում կհրապարակվեն բոլորի հեռախոսահամարները, ինչու չէ՝ նաև հասցեները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հարցնել պատգամավորների հետ այս թեմայով խոսակցություն ունենան։իրենց քվեարկության պլանների մասին։

Պատասխանելով հարցին՝ հնարավոր է համարում այդյոք «Ծառուկյան» դաշինքի կողմից Գագիկ Ծառուկյանի թեկնածության առաջադրմանը, նա ասել է, որ, իր կարծիքով, ցանկացած քայլ կստանա «ժողովրդի գնահատականը»։

Անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե ըստ իրեն, ինչու են դեռևս իշխող կուսակցության ներկայացուցիչները գնացել Մոսկվա, Փաշինյանն ասել է, որ ինքը հստակ տեղեկացված չէ: Նա նշում է՝ ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը վստահություն չունեն ժողովրդի շրջանում, և Մոսկվա գնալով ուզում են տպավորություն ստեղծել, թե աջակցություն ունեն այստեղ:

«Մենք վստահ ենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ՝ որպես միջազգային իրավունքներ հարգող երկրներ և կառույց, չեն միջամտի ՀՀ-ի ներքին գործերին»,- ասել է Փաշինյանը:

Մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալու են վարչապետի ընտրություններ։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵԼՔ-ն առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ խմբակցությունների դիրքորոշումը հայտնի չէ։

Վարչապետ ընտրելու համար պետք է 53 ձայն, ՀՀԿ-ն ունի 58 մանդատ։