ՃՈ-ն առանց համարանիշերի ևս 14 մեքենա է տեղափոխել հատուկ տարածք

ՃՈ-ն առանց համարանիշերի ևս 14 մեքենա է տեղափոխել հատուկ տարածք

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 27-ի գիշերը կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել ևս 14 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները երթևեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Միջոցառումները շարունակվում են։ Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---