Վաչե Տերտերյանի մոտ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին վերաբերող հարցեր

Վաչե Տերտերյանի մոտ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - 2018թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդգագաթնաժողովին ընդառաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար ՎաչեՏերտերյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում:

Քննարկվել են տեղական և տարածքային մարմիններում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ներկա իրավիճակիվերաբերյալ հարցեր, մասնակիցները ներկայացրել են ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի ավանին, որտեղ ՀՀ մարզերը նույնպես ունենալու են իրենց տաղավարները: Մանրամասնորեն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի ավանում մարզերի մասնակցության ձևաչափի և տաղավարների ներկայացման բովանդակությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին ունենալ Ֆրանկոֆոնիայի ավանում մարզերի ներկայացվածության կոնկրետ նկարագրերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---