Եվրոպական երկրների դեսպանները կարևորում են ՀՀ նախագահի դերը իրավիճակի կարգավորման գործում![]() 27 ապրիլի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի,Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ ևլիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում: Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալու են վարչապետի ընտրություններ։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵԼՔ-ն առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ խմբակցությունների դիրքորոշումը հայտնի չէ։ Վարչապետ ընտրելու համար պետք է 53 ձայն, ՀՀԿ-ն ունի 58 մանդատ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |