Աժ-ում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը29 ապրիլի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել հանդիպման օրակարգը, հայտնում է Yerkir.am-ը: Հանդիպումից առաջ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը նույնպես որևէ բան չի հստակեցրել, միայն շեշտել է, որ ՀՀԿ-ն միասնական որոշում է կայացնելու, և քանի դեռ հանդիպումը չի կայացել, ՀՀԿ խմբակցության նիստը վարչապետի քվեարկության օրակագով չի կայացել, դեռևս որևէ բան ասել չի կարող: Հանդիպումը դեռևս ընթացքի մեջ է: Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |