Մինչև մայիսի 3-ը տեղումներ չեն սպասվում

Մինչև մայիսի 3-ը տեղումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-5-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---