ՀՀԿ խոսնակ. Վարչապետի թեկնածու չենք առաջադրել՝ խուսափելով լարվածությունից![]() 30 ապրիլի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնի համար երկրում լարվածությունից խուսափելու համար: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Միր» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում: «Այսօր Հայաստանում ունենք միանգամայն այլ քաղաքական իրավիճակ: Եվ Հայաստանի իշխանությունները, և ՀՀ քաղաքական ուժերը պետք է համարժեք գնահատեն իրավիճակը: Մենք ադեկվատ որոշում ենք կայացրել: Հանրապետական կուսակցությունն անում է այդ քայլը, որպեսզի իրավիճակը Հայաստանում չապակայունանա: Ես ցանկանում եմ մեր ժողովրդին բարգավաճում և անվտանգություն»,-ասել է Շարմազանովը: Ըստ Շարմազանովի, իրենք չգնացին իրավիճակը սրելու ճանապարհով և ընտրեցին խաղաղ բանակցելու ճանապարհը: «Մենք ունեինք տարբերակներ, սակայն չգնացինք իրավիճակի ապակայունացման: Մենք չտարանք նրան, որ ժողովուրդը բաժանվի հանրապետականների և հակահանրապետականների»,-ասել է նա: Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |