Վահրամ Բաղդասարյան․ ՀՀԿ-ն կքվեարկի ընդդիմության թեկնածուի օգտին![]() 2 մայիսի 2018 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության հղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ։ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու և աջակցելու է խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ», - ասել է նա։ Հայտարարությունում ՀՀԿ-ն նաև կոչ է անում «անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզնո ւ վերադառնալ սահմանադրաակն ճանապարհով ենթադրվող քննարկումների դաշտ»: ՀՀԿ-ն նախքան որոշումը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |