Փաշինյան․ ՀՀԿ-ն վերահաստատել է վարչապետի ընտրությանն աջակցելու որոշումը

Փաշինյան․ ՀՀԿ-ն վերահաստատել է վարչապետի ընտրությանն աջակցելու որոշումը

PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո։

Ավելի վաղ ՀՀԿ նմանատիպ որոշումը վերահաստատել էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ չբացատրելով, սակայն, արդյոք խմբակցությունը միաձայն է քվեարկելու։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևել են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---