Զախարովա. ՌԴ-ն միտված է ամրապնդելու ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները

Զախարովա. ՌԴ-ն միտված է ամրապնդելու ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը միտված է ամրապնդելու ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվան միշտ միտված է շարունակելու աշխատանքը հայ գործընկերների հետ՝ դաշնակցային փոխգործակցության և ինտեգրացիոն համագործակցության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանը կողմ է, որպեսզի Հայաստանի ներքին խնդիրները լուծում ստանան սահմանադրության հիման վրա և իրավական դաշտում:

«Այս պահի դրությամբ իրավիճակը Երևանում և ընդհանուր առմամբ Հայաստանում որոշակիորեն կայունացել է: Մենք մեր հերթին բազմիցս ենք նշել, որ կողմ ենք եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող ներքին խնդիրները սահմանադրորեն և իրավական դաշտում հանգուցալուծելուն՝ երկրի տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով»,-ասել է Զախարովան ճեպազրույցում:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---