Փաշինյան․Չի բացառվում, որ հակահեղափոխությանն ընդդիմադիր ուժեր փորձեն միանալ![]() 4 մայիսի 2018 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Թեև մայիսի 8-ին վարչապետի ընտրություններին ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ քաղաքական հայտարարություններ հնչել են, մինչև ընտրության փաստը չարձանագվի, վերջնական արդյունքի մասին խոսել վաղ է։ Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութոււմ։ Որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ ՀՅԴ-ն ասել էր, թե կողմ է քվեարկելու, սակայն պատգամավոր Աղվան Վարդանյանը որոշել էր շեղվել ֆրակցիայի որոշումից։ «Չեմ բացառում, որ ինչ-ինչ դրդապատճառներով ընդդիմադիր ուժեր էլ փորձեն ներգրավվել հակահեղափոխական գործընթացին, ու մենք պետք է պատրաստ լինենք շատ արագ գործենք մեր հաղթանակն ամրագրելու համար», - ասել է Փաշինյանը՝ պնդելով, որ պրոցեսի ճնապարհին կանգնած ցանկացած ուժ «ոչնչացվելու և ինքնաոչնչացվելու է»։ «Ցանկացած պահին կարող է իրավիճակ փոխվել ու պիտի պատրաստ լինենք ամրագրել մեր հաղթանակը», - նշել է Փաշինյանն, ասելով, որ «հակահեղափոխությունը քնած չէ»։ «Չի բացառվում, որ ցանկացած պահին կոչ անենք ձեզ դուրս գալ փողոց ու շրջափակել բոլոր հնարավոր փողոցները, թաղամասերը և այլն․․․ որևէ մեկը չպիտի իլյուզիա ունենա, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է», - ընդգծել է վարչապետի թեկնածուն։ Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 8-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |