ՀՀ խորհրդարանականները վերահաստատել են Արցախի հարցում միասնական մոտեցման կարևորությունը 5 մայիսի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը:Նա կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաև Արցախի անվտանգությունը: Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ», «Ծառուկյան», «ԵԼՔ», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին: Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է, որ բավականին լուրջ անկեղծ զրույց են ունեցել ԱՀ նախագահի հետ՝ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին քննարկելով Արցախի անվտանգության հարցը: Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ էր հետապնդում նաև Արցախի նախագահի ազդեցիկ դերը ի նպաստ բերելու ստեղծված ներքաղաքական լարվածության թուլացման և երկխոսության համար: «Համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը սթափ է գնահատում իրավիճակը, և որ այդ սթափությունը մեզ կտանի դրական լիցքերի: Կարծում եմ՝ այն համախմբվածությունը, որ գոյություն ունի ժողովրդի մեջ, պետք է օգտագործել միայն ի շահ մեր պետության անվտանգության ապահովման և տնտեսական վերելքի»,- ավելացրել է Մելիքյանը, հայտնում է «Արցախպրեսը»: ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասել է, որ հանդիպման հիմնական նպատակն այն է, որ ՀՀ ներքաղաքական կյանքի լարված իրավիճակում բոլորը միահամուռ կարևորեն պետական և ազգային խնդիրը՝ Արցախի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը: «Բնականաբար, այստեղ կան նաև ռիսկեր, և հակառակորդը այս իրավիճակից կարող է օգտվել: Սակայն բոլոր քաղաքական ուժերն էլ այս առումով արտահայտեցին իրենց մտահոգությունները և վերահաստատեցին, որ Արցախի հարցում տարակարծություններ չկան»,- նշել է Մելքումյանը: «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում էական են ԱՀ ղեկավարության հետ անընդհատ և անմիջական շփումները, տեղեկատվության փոխանակումը, ինչը տեղի ունեցավ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: «Հայ ժողովրդի համար ստեղծվել է աննախադեպ հնարավորությունների մի շրջան, և մեր բոլոր քաղաքական ուժերը, ժողովրդի առաջնորդությամբ և ժողովրդի կամքին ենթարկվելով, պետք է միահամուռ ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հնարավորություններից լավագույնը քաղենք թե՛ տնտեսական, թե՛ ներդրումների, թե՛ միջազգային հեղինակության և թե՛ բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքի ամրապնդման առումներով»- ասել է Միրզոյանը: Իսկ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախագահ Սահակյանի հետ հանդիպմանը կարևորվել է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի ոչ միայն խաղաղ, այլև հնարավորինս արագ, որպեսզի հակառակորդի մոտ նոր ագրեսիա սկսելու գայթակղություն չառաջանա: «Մենք տեսնում ենք նաև հնարավորություն, որ այս համաժողովրդական շարժումը կզսպի Ադրբեջանին: Այս շարժումից պետք է դուրս գանք ավելի համախմբված, և բոլոր ջանքերն ուղղված են դրան»,- ընդգծել է Ռուստամյանը: անդիպմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |