Փաշինյան. Պետք է շուտափույթ սկսել ԵՄ հետ վիզաների վերացման մասին քննարկումները![]() 8 մայիսի 2018 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար առաջնահերթություն է նաև Եվրոպական Միության հետ համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ ՓաշինյաննԱԺ հատուկ նիստում: Ազգային ժողովում ընթանում է օրենքի ուժով հրավիրված հատուկ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը: «Մենք ամեն ինչ անելու ենք հնարավորինս շուտ սկսելու Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի պահանջի վերացման հարցի շուրջ բանակցությունները», - ասել է նա: Իր ելույթում խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |