Կարապետյան. Վարչապետին մաղթում եմ անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից![]() 8 մայիսի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ մայիսի 8-ից դադարեցնում է իր լիազորությունների կատարումը՝ բոլորին շնորհակալություն հայտնելով քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։ Իսկ նոր վարչապետին Կարապետյանը մաղթել է անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից: «Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։ Շնորհավորում եմ նոր վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից»,-ասվում է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ։ Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, Կարապետյանն առաջարկում է համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ «Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք: Շնորհակալություն»,-ասվում է Կարեն Կարեպտայնի հայտարարության մեջ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապտի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |