Նորընտիր վարչապետ. Կառավարության կազմն էապես կփոխվի![]() 8 մայիսի 2018 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այս մասին ԱԺ-ում կառավարության ղեկավարի ընտրությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե արդյոք անձերի փոփոխություններ տեսնում է նոր կառավարությունում, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի. Փաշինյանն ասաց. «այո, տեսնում եմ»: Նորընտիր վարչապետի խոսքով, նոր կառավարության ձևավորման համար բազմաթիվ թեկնածուներ կան, «որովհետև ՀՀ-ում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավված լինեն երկրի կառավարման գործում»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Փաշինյանի՝ ԱԱԾ պետի թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն է, նորընտիր վարչապետը պատասխանեց. «ոչ»: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, վարչապետը նշեց, որ անմիջապես քննարկումներ պետք է սկսեն: Դիտարկմանը, թե խոսք էր գնում աշնանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Փաշինյանն ասաց՝ «կքննարկենք, հնարավոր տարբերակներից մեկն է»: Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման, Հաղթանակի օրվա և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրվա միջոցառումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |