Շարմազանով. ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն և ռևանշիզմի խնդիր չի դնելու![]() 8 մայիսի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Այնուհետև կսպասենք վարչապետի կառավարության ձևավորմանը, ծրագրի ներկայացմանն ԱԺ: Մենք որևէ ռևանշիզմի, վրեժխնդրության, աննպատակ անձնական ատելության խնդիր չենք դրել և չենք դնելու: Մենք բացառապես մեր պայքարը պատկերացնում ենք ծրագրային և գաղափարական դաշտում, այլ ոչ թե ինքնանպատակ դեմ ենք քվեարկելու։ Մենք երբեք ձևի գերի չենք եղել, մեզ համար ամենակարևորը բովանդակությունն է», - ասել է Շարմազանովը, ասել է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը, հիմքը լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ «Հանրապետականի համար եղել ու կլինի ամենաէականը գաղափարախոսությունը»,- հավելել է նա։ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |