Վարչապետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պաշտոնանկ են արվել![]() 8 մայիսի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կարեն Կարապետյանը, մինչ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների վայր դնելը, պաշտոնանկությունների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել: Մասնավորապես, Կարապետյանի ստորագրած հրամանագրերով,Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից: Վլադիմիր Հակոբյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ, Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից, Վահե Ստեփանյանն էլ՝ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը ևսազատվել է զբաղեցրած պաշտոնից: Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը: ԱԺ հատուկ նիստի արդյունքով, ձայների 59 կողմ ու 42 դեմ հարաբերակցությամբ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնումընտրվեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը 7-օրյա ժամկետում պետք է նոր կառավարություն ձևավորի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |