Աշոտյան. ՀՀԿ-ն նոր իշխանության հետ գործակցությունը ճիշտ չի համարում![]() 8 մայիսի 2018 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը նոր իշխանության, նոր կառավարության հետ գործակցությունը ճիշտ չի համարում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել էՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով. «անկախ նրանից, թե ինչպես այն կկոչվի՝ անցումային, ազգային համաձայնության թե այլ»: «Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում», - ասել է քաղաքական գործիչը, մեջբերում է «Այսօրը»: Աշոտյանը նաև ասել է, թե հայտարարությունները, որ ՀՀԿ կուսակցությունը լքում է հայաստանյան քաղաքական դաշտը, վաղաժամ են և չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից: «Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող եմ օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունն առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին՝ մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուվածքը, և երրորդ՝ մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է», - հայտարարել է Աշոտյանը: Նրա խոսքով՝ ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը «պատվավոր և պատասխանատու տեղ է»: Աշոտյանը նշել է նաև, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն, իսկ գործունեության ոճն արդեն ժամանակի հարց է և կախված կլինի քաղաքական տվյալ իրավիճակից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |