Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ Հայ-ռուսական գործակցությունը կքննարկեն մայիսի 14-ին

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ Հայ-ռուսական գործակցությունը կքննարկեն մայիսի 14-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ինհեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինս շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, հայտնում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակում։

Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել «Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ավելի վաղ ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր էր հղել վարչապետ Փաշինյանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---