ԱՀԿ-ն ՀՀ Վիրուսաբանական լաբորատորիան ճանաչել է միջազգային չափանիշներին համապատասխանող

ԱՀԿ-ն ՀՀ Վիրուսաբանական լաբորատորիան ճանաչել է միջազգային չափանիշներին համապատասխանող

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիային ճանաչել է միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատորիա (Ազգային գրիպի կենտրոն):

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Ժուժաննա Յակաբը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին այդ մասին տեղեկացրել է մայիսի 9-ին ուղարկված պաշտոնական նամակով, հայտնում է առողջապահության նախարարությունից հայտնում են, որ

Նման կարողությունների շնորհիվ Հայաստանում իրականացվում է գրիպի մի քանի տեսակների և ենթատեսակների ախտորոշում, որը լիարժեք հիմքեր է ստեղծում գրիպի սեզոնի ընթացքում ճիշտ գնահատելու համաճարակային իրավիճակը, շրջանառող հարուցիչները՝ հաջորդիվ իրականացնելով առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝ նվազեցնելով առողջապահական համակարգի բեռը:

«Լաբորատորիան այսուհետ սերտորեն կհամագործակցի ԱՀԿ կողմից ճանաչված այլ լաբորատորիաների հետ, որոնք ներառված են գրիպի համաճարակաբանական հսկողության և արձագանքման գլոբալ համակարգում, ինչն էլ ղեկավարվում է ԱՀԿ Պանդեմիկ գրիպի պատրաստվածության գլոբալ ծրագրով»,- հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---