ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան![]() 22 մայիսի 2018 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-31-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Իսկ մայիսի 25-26-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին, հայտնում է Panorama.am-ը: Բալայանը տեղեկացրել է նաև, որ ծրագրվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք այցելություններ, հանդիպումներ՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կտեղեկացվի: Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին՝ որպես ռուսական կայսրությունից (1918թ.) և Խորհրդային միությունից անկախանալու օր: Թեև ԽՍՀՄ-ից անկախություն Վրաստանը ստացել է 1991թ.-ի ապրիլի 9-ին՝ այնուամենայնիվ Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին:Տոնին նվիրված մեծ զորահանդես է լինելու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |