Բակո Սահակյան. Լեռնային Ղարաբաղը շատ բան է սպասում Հայաստանից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը շատ բան է սպասում Հայաստանից, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Սահակյանը վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանը լուրջ առաջընթաց կարձանագրի, երկիրն ավելի հզոր կդառնա: «Որքան ավելի հզոր է Հայաստանը, այնքան ավելի հզոր է Ղարաբաղը»,- ընդգծել է Սահակյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Բակո Սահակյանը նշել է, որ առաջիկայում քննարկումներ կլինեն Հայաստանի նախագահի հետ, եւ հանրությունը կտեղեկացվի քննարկումների արդյունքների մասին: Լեռնային Ղարաբաղի նախագահը Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանին մաղթել է հաջողություն եւ ծրագրերի իրականացում, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---