Վարչապետ. Պուտինի հետ խոսել ենք գործակցության խորացման մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական![]() 23 մայիսի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Սոչի կատարած այցի շրջանակում ՌԴ նախագահի հետ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման ժամանակ խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման, զարգացման անհրաժեշտության մասին: Բոլոր ուղղություններով, այդ թվում` ռազմատեխնիկական», - ասել է Փաշինյանը` հավելելով, որ հուսով է, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի: Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի նախնական մթնոլորտ կա, որը հետագայում էլ ավելի կխորանա: Անդրադառնալով այն հաղորդագրություններին, որ ՀՀ զինված ուժերը համալրվելու են ռուսական արտադրության «Տոռ» զենիթահրթիռային համակարգերով՝ վարչապետն ասել է, որ ԶՈւ կարիքները, այդ թվում ռազմատեխնիկական, կառավարության ուշադրության կենտրոնում են: Հայաստանի հակաօդային պաշտպանությունը «Տոռ» զենիթահրթիռային համակարգերով կհամալրվի։ Այս մասին հայտնի է դարձել պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագրից։ Համակարգերը կընդգրկվեն ԶՈՒ կազմում մի քանի ամսվա ընթացքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |