Ստալոնեի ֆիլմերով հայտնի հուլիվուդյան պրոդյուսերին ՌԴ-ն կարտահանձնի Հայաստանին25 մայիսի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել ՌԴ Գլխավոր դատախազության որոշումը հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ: Նրան մեղադրում են 50 մլն դոլար յուրացնելու մեջ: Ըստ քննության, 97 մլն դոլարով վաճառելով ամերիկյան 20 ֆիլմի իրավունքները, նա իրական գնից ավելի քան 2 անգամ թանկ է վաճառել դրանք: Ինքը կինոպրոդյուսերը հայտարարում է, որ իրեն հետապնդում են քաղաքական նկատառումներով, գրում է Business FM-ը: Մարտիրոսյանը թեև ՀՀ քաղաքացի է, սակայն արդեն 30 տարի է բնակվում է ԱՄՆ-ում: Նրան ձերբակալել էին 2017-ի հոկտեմբերի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, երբ նա գործով Մոսկվա էր եկել: Պարզվեց, որ նա հետախուզվում է Ինտերպոլի կողմից: Քրգործը նրա դեմ հարուցվել էր ՀՀ-ում «Փուլհեմ Հոլդինգ» ընկերության հայցով: Ինչպես պնդում է Մարտիրոսյանը, այդ օֆշորային ընկերության սեփականատերը Վիտալի Գրիգորյանցն է՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը: Ըստ քննության, հենց այդ ընկերության հետ էր 2011-13թթ. Մարտիրոսյանը պայմանագիր կնքել 20 ֆիլմի կինովարձույթի վերաբերյալ ամերիկյան «Էնվիժն Ինթերթեյմենթ» ընկերության անունից, որը գլխավորում էր ինքը: Քրգործում խոսքը հետևյալ ֆիլմերի մասին է ՝ «Պարեկախումբը» (2012թ. ԱՄՆ), «Ես՝ Ալեքս Քրոսսը» (2012թ. ԱՄՆ), «Արատների քաղաքը» (2013թ., ԱՄՆ), որոնց նկարահանումների պրոդյուսերն անձամբ Մարտիրոսյանն է եղել: Ըստ մեղադրանքի, «Հայբիզնեսբանկից» «Փուլհեմ Հոլդինգ» ընկերության միջոցով փոխանցված 97,2 մլն դոլարից Մարտիրոսյանը միայն 47,2 մլն դոլարն է ծախսել ֆիլմերի գնման համար, իսկ երկրորդ կեսը՝ 50 մլն դոլարը յուրացրել է: 2017-ի դեկտեմբերին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը բավարարել է ՀՀ հարցումը Մարտիրոսյանի արտահանձնման վերաբերյալ: Փաստաբանները բողոքարկել էին որոշումը, սակայն 2018-ի հունվարի 30-ին դատարանն այն օրինական ճանաչեց: Հետո պաշտպանությունը հասավ նրան, որ որոշումը չեղարկվեց ՌԴ Գերագույն դատարանում, սակայն բարձրագույն ատյանը բողոքարկեց այն և մայիսի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանն արտահանձնման որշում կայացրեց: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |