Սվիտալսկի. ԵՄ աջակցությունը ՀՀ-ին 2018-ին ավելացել է մեկ քառորդով![]() 25 մայիսի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին համատեղ սերտ աշխատանք է ակնկալում ՀՀ նորանշանակ կառավարության հետ ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Այդ մասին նա ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018-ին ավելացել է մեկ քառորդով, ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել ընդլայնման հեռանկարի ու հնարավորությունների մասին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերն ու ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ ակնկալելով դրա հետևողական զարգացումը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է խոսել Հայաստանի տնտեսական, դատաիրավական և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանին երկրի համար կարևոր այս փուլում: Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |