ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՄԻՊ աշխատանքը հավաքների ժամանակ

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՄԻՊ աշխատանքը հավաքների ժամանակ

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային է ներկայացրել Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել այդ օրերին Պաշտպանի աշխատանքը և նշել են, որ իրենց հայտարարություններում այն նույնպես հաշվի են առել։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Պաշտպանի աշխատանքը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ և այլն։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և հետագա համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---