Տոնոյանի որդին ևս ամռանը կզորակոչվի բանակ

Տոնոյանի որդին ևս ամռանը կզորակոչվի բանակ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մինչև հուլիսի 10-ը բանակկզորակոչվի։ Այդ մասին նախարարը հայտնել է Սարդարապատում լրագրողների հետ զրույցում։

«Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու»,- ասել է նա` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու Արցախում ծառայելու մասին հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախարարը նշել է, որ ինքը ոչ մի բան ուղերձի համար չի անում, բայց կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում:

«Ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր որդին արտոնյալների շարքում չի լինի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին կոչով դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: Մինչ այդ նա ներկայացրել էր որդուն` Աշոտին, որը ամառվա զորակոչին ծառայության է մեկնելու բանակ։ Աշոտն էլ իր հերթին նշել էր, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---