Մնացականյան. Աշնանը Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով28 մայիսի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանի այցի ծրագիրը բավական հագեցած է՝ մինչ ասուլիսը նա այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ իրենք միասին այցելել են նաև Մուսա Լեռան հուշահամալիր: Նա նշել է, որ Մուսալեռի հայերի փրկությունը ևս հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է։ «Անկեղծ ասած՝ իրապես շատ զգացմունքային պահ էր Մուսալեռ այցելությունը, և կարծում եմ, որ մենք միասին բավական հետաքրքիր փորձ ունեցանք այդ էմոցիոնալ պահը կիսելու: Այսօր մենք անվարան կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա»,-ասել է նախարարը: Մեր հանդիպման օրակարգում էր աշնանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցը։ «Հանգամանալից քննարկում է ծավալվել նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի շուրջ: Այս համատեքստում գործընկերոջս հետ արձանագրեցինք, որ չնայած առկա արդյունքներին, այս բնագավառում մեր համագործակցությունը, ունենալով առավել մեծ ներուժ և զարգացման հեռանկարներ, դեռևս զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Մտքեր փոխանակեցինք համատեղ ջանքերով երկկողմ առևտրատնտեսական կապերին նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ: Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, և մենք պատրաստ ենք ֆրանսիական նոր ներդրողների համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծել»,-ասել է նա։ ՀՀ և Ֆրանսիայի նախարարները ստորագրել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագիրը: Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում իր հերթին ասել է, որ Ֆրանսիան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտությանկարգավորման հարցում: Նա հավելել է, որ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |