Փաշինյանը՝ Բաբլոյանին Սարդարապատ հրավիրելու մասին. Ցավալի թյուրիմացություն էր

Փաշինյանը՝ Բաբլոյանին Սարդարապատ հրավիրելու մասին. Ցավալի թյուրիմացություն էր

PanARMENIAN.Net - Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի չմասնակցելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության հետևանք է համարում։

«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, և, ես կարծում եմ, որ անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է։ Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ... Ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր հարցերը վարչապետի մակարդակով են քննարկել և լուծել, ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ՝ ով ինչ հագնի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով Բաբլոյանին հրավիրել-չհրավիրելու մասին հարցերին, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետի խոսքով՝ համակարգը, հավանաբար, գործում է նախկին իներցիայով, երբ իշխանությունը ընդդիմության համար տհաճություններ է ստեղծել։ «Այդ տրամաբանությունը չպետք է գործի», - հավելել է վարչապետը։

Անդրադառնալով մայիսի 28-ի միջոցառման բովանդակությանը՝ վարչապետն ասել է, որ ընդհանուր առմամբ եղել են խնդիրներ։«Անընդունելի բաներ կային, կային նաև թյուրիմացություններ։ Համոզված եմ, որ առաջիկայում կշտկվեն։ Նաև համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու», - հավելել է Փաշինյանը։

Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից հավասար՝ 3-ական ներկայացուցիչ է հրավիրվել Սարդարապատում կազմակերպված Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Մինչդեռ, ըստ արարողակարգի, պետական իշխանության մեջ օրենսդիրն առանձին ու անկախ ճյուղ է, որը համախմբում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին։ ՀՀ ԱԺ նախագահը ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ ամբողջ Ազգային ժողովի նախագահն է։

Պետական արարողակարգով նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Կրկին արարողակարգը նախատեսում է, որ նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներին մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Առնվազն այս երեք պաշտոնյաները պետք է լինեն նույն հարթության վրա, նույն հարթակում։

Ընթերցեք նաև.Բաբայան. Պետմիջոցառումներին պետք է պաշտոնյաների եռյակ մասնակցի՝ ՀՀ ու ԱԺ նախագահները և վարչապետը

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---