ԱԱԾ-ն ուսումնասիրում է չարաշահումները սոցապում

ԱԱԾ-ն ուսումնասիրում է չարաշահումները սոցապում

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ու ենթակա հիմնարկներում հայտնաբերվել են կոռուպցիոն չարաշահումներ, որոնց մասին հավաքված փաստերը ներկայացվել են ԱԱԾ: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախարար Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում:

Թանդիլյանն այլ մանրամասներ չի ներկայացնել՝ պարզաբանելով, որ չի ուզում խախտել անմեղության կանխավարկածը: Նա միևնույն ժամանակ խոստացել է առաջիկայում մանրամասն փաստեր ներկայացնել այդ խախտումների ու չարաշահումների մասին:

Ավելի վաղ,ՀՀ գլխավոր դատախազությունը մոտ 33,3 մլն դրամի խախտումներ է արձանագրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում:

Նշվում էր, որ Արարատի և Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինի գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 178 դեպքով տարբեր բնույթի խախտումներ. նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---