Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ29 մայիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ընթացակարգը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Դոնդուան հատուկ ճեպազրույցում, որը նվիրված էր Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը: Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են վերոնշյալ հանրապետությունների ԱԳՆ կայքերում: Ըստ Դոնդուայի, 2018-ի մայիսի 29-ին, «ՌԴ կողմից մանիպուլյացիայի արդյունքում, սիրիական ռեժիմն ապօրինի որոշում է կայացրել և, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ճանաչել է Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիայի) անկախությունը», հայտնում է «Գրուզիա օնլայնը»: 2008-ին օգոստոսին Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ, վերջինիս կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո: Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |