ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանն ազատվել է պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի.Կարապետ Դավթյանին ազատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասվում է նախագահի հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---