6 նոր մարզպետի անուն է հայտնի

6 նոր մարզպետի անուն է հայտնի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված են վեց մարզի մարզպետի պաշտոնից ազատելու որոշման նախագծերը: Դրանց համաձայն, իրենց պաշտոններից կազատվեն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

Առաջարկվում է Արարատի մարզում մարզպետ նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, Տավուշի մարզպետ` Իջևանի գործող քաղաքապետ Վահե Ղալումյանին, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանին, Գեղարքունիքի մարզպետ` ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին։

Արագածոտնի մարզպետի պաշտոնում կվերանշանակվի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը։

Ավելի վաղ, գործող կառավարությունը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր մարզպետներն ազատվելու են պաշտոններից:

 Ուշագրավ
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է
Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան