Նախարար. Իրանի հետ հարաբերությունները ՀՀ համար կենսական են

Նախարար. Իրանի հետ հարաբերությունները ՀՀ համար կենսական  են

PanARMENIAN.Net - Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն: Այդ մասին «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանն ու ԱՄՆ խիստ մոտեցմանը Իրանի հետ հարաբերությունները չխզող գործընկերների նկատմամբ:

Նախարարը նշել է, որ ՀՀ-ն իր դիրքորոշումն արտահայտել է այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. ողջունելով համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը:

«Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, մենք ունենք կառուցած, ձևավորած հարաբերություններ Իրանի հետ: Մենք զգայուն ենք այս հարցերի նկատմամբ: Մենք նկատի ունենք նաև Անվտանգության խորհրդի բանաձևի դերակատարությունը և համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ: Այս ամենը համադրում ենք, ինչպես նաև ի հայտ ենք բերում ու բացատրում, ակնհայտ ենք դարձնում այն կենսական շահերը, որոնք առկա են Հայաստանի համար բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին»,-ասել է նախարարը:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները:

Ավելի ուշ Իրանը հայտարարեց, որ կշարունակի կատարել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի դրույթները, եթե Եվրամիությունը հատուցի այն վնասը, որը Թեհրանը կրելու է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---