8 նոր մարզպետ է նշանակվել![]() 1 հունիսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում 8 նոր մարզպետ է նշանակվել: «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանն ու Գարիկ Սարգսյանը նշանակվել են Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզպետներ։ Իջևանի քաղաքապետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել, Վայքի ԲՀԿ-ական քաղաքապետ Արագած Սաղաթելյանը՝ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ից Հրանտ Մարգարյանը՝ Տավուշի մարզպետ։ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն ու Իշխան Սաղաթելյանը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզպետներ են նշանակվել։ Սյունիքի ու Արմավիրի մարզպետները շարունակում են պաշտոնավարել։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար նախարար Սուրեն Պապիկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր մարզպետները փոխվելու են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |